Իրան-Իսրայել հակամարտությունով պայմանավորված, շատացել է մարդկանց հոսքը Իրանից:
Ըստ ականատեսների, տաքսի ծառայություն մատուցող վարորդները թանկացրել են գները։ «Եթե նախկինում 40 հազար էր Մեղրիից Երևան, հիմա 100 հազար դրամից պակաս չեն քշում»,-նշեց մեր զրուցակիցը։
Պատմում են նաև, որ այսօր արդեն դժվարացել է Կապանից Երևան հասնելը` ավտոմեքենաների պակասի պատճառով։
Մեր տեղեկություններով պատկան մարմինները փորձում են կարգավորել հարցը։