«Քննարկում ենք մի իշխանության կողմից ներկայացված բյուջեի կատարողականի հաշվետվությունը, որը հետևողականորեն և ողջ ծավալով ձգտում է լիակատար դիկտատուրայի՝ հիմնված թշնամու օրակարգը սպասարկելու, սեփական հայրենակիցների արժանապատվությունը ստորացնելու և նրանց ապագան ոչնչացնելու սկզբունքի վրա»,-ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա շարունակեց․ «Սա մի իշխանություն է, որը ժողովրդավարության անվան տակ քարոզում էր արժեքներ, որ ժողովուրդ՝ դուք եք որոշելու, թե ինչ պետք է լինի, կառավարության դռները, ԱԺ-ի դռները ձեր առաջ բաց են: Այս իշխանության օրոք այսօր անգամ փոքր բողոքի ակցիան վերածվում է ոստիկանական բիրտ ուժի կիրառման, քիթ-մռութ ջարդելու գործընթացի՝ դա ներկայացնելով կեղծ հիմնավորումներով, դրան զուգահեռ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քրեական ապօրինի հետապնդումներ հարուցելով»։
Արծվիկ Մինասյանն այս իշխանությանը բնութագրեց՝ որպես մի իշխանություն, որը կարող է մեղադրել հայ մարդուն, որը պաշտպանում է ազգային արժեքները․ «Այս իշխանությունը, որը ազգային անվտանգության անվան տակ հասկանում է սեփական իշխանությունը պահելու և վերարտադրելու ձգտումը։ Սա մի իշխանություն է, որը զուգահեռ թշնամուն իրականացնում է հայ մարդուն հետապնդման գործընթաց։ Նիկոլ Փաշինյանն իր օգնականին գործուղում է գլխավոր դատախազ և հանձնարարում՝ քրեական գործեր հարուցեք բոլորի նկատմամբ՝ կապ չունի ճշմարտություն կա տակը, թե՝ ոչ։ Դուք սա եք իրականում, դուք որևէ օրգանական կապ հայոց պետականության, հայ ժողովրդի իրական ազատության և մեր ինքնիշխանության հետ չունեք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ