Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է մեր ընդդիմադիր գործընկերներն, օրինակ, ասեն, որ ՀԷՑ-ն ազգային արժեք է, և թուրք-ադրբեջանական տանդեմի դրդմամբ է իշխանությունը պատրաստվում պղծել այս ազգային արժեքը»․ Ռուբեն Ռուբինյան

Հունիս 18,2025 15:32

«Այսօր, երբ հայտարարվեց, որ ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացով պետք է առաջ շարժվենք, ճիշտն ասած մտքումս հետևյալ միտքը հայտնվեց՝ կարո՞ղ է մեր ընդդիմադիր գործընկերներն, օրինակ, ասեն, որ ՀԷՑ-ն ազգային արժեք է և թուրք-ադրբեջանական տանդեմի դրդմամբ է իշխանությունը պատրաստվում պղծել այս ազգային արժեքը»,- խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին և հիշեցնելով նրա հայտարարությունները՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Ասում եք՝ մենք պետք է միավորվենք ազգային արժեքների շուրջ, խնդիրը հետևյալն է՝ մեզ համար ազգային արժեքներն իրական են՝ մեր պետականությունը, լեզուն, մեր ազգային առանձնահատկությունները և շահերը։ Ձեր քաղաքական հոսանքի համար ազգային արժեքը ձեր թիմակիցների գողոնն է, զավթած կառույցներն են, ամեն ինչ, ինչ անում եք, անունը դնում եք ազգային արժեք, մարդ մի հատ հարց է բարձրացնում՝ ասում եք՝ ձեռքերդ հեռու մեր արժեքներից»։

 

Ռուբեն Ռուբինյանը վստահեցրեց կեղծիքը հայկական ազգային արժեք չէ․ «Մենք չենք կարող միավորվել կեղծիքի շուրջ։ Նույն տրամաբանությամբ, եթե ՀԷՑ-ում կա պրոբլեմ՝ ոնց որ թե անլուծելու, ուրեմն պետությունը կլուծի այդ խնդիրը։ Հերիք է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30