Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Աբազյանն ասաց՝ այդ ճղճիմ թեմային չեմ ուզում անդրադառնալ․ այդ օրը պարզ էր՝ շուտով նա դառնալու է նախկին»․ Գեղամ Մանուկյան

Հունիս 18,2025 15:41

«Նիկոլ Փաշինյա′ն, առաջարկում եմ մի հատ ստատուս գրեք․ մեկ է` էս երկու օր է, ԱԺ դահլիճից եք գրում։ Ստատուս մոտավորապես այս բովանդակությամբ՝ մի քանի օրվա ընթացքում որոշել եմ, առաջարկում եմ «Գազպրոմ Արմենիան» հանձնել «Իմ քայլը» հիմնադրամին»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա մի դրվագ պատմեց ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի հետ կապված․ «Օրերս ՊՆ հանձնաժողովի նիստում, երբ ԱԱԾ՝ արդեն նախկին տնօրենին ասացի՝ որպես անվտանգության պատասխանատու, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ կուսակրոնությունը և այլն, դա անվտանգության հարց գնահատում ե՞ք, պատասխանը կարճ էր՝ այդ ճղճիմ թեմային չեմ ուզում անդրադառնալ։ Այդ օրը պարզ էր՝ շուտով Արմեն Աբազյանը դառնալու է նախկին»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30