«Այս ամենը տարօրինակ կթվար, եթե ունենայինք երկիր, հայրենիք, ազգային մտածողություն, բայց փողոցից եկածները ամեն ինչ վերածել են փողոցի: Նրանք շարունակելու են պղծել ամեն բան ու բոլոր ոլորտները, որպեսզի ցույց տան, որ պետությունը վերացրել են»,-«Հայելի» ակումբում անդրադառնալով Փաշինյանի եւ իշխող ուժի վերջին գործողություններին՝ նշեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
Նրա խոսքով. «Խաբեցին,ասացին՝ զրոյից ենք սկսելու: Զրոյին մոտեցնել հաջողեցին, բայց զրոյից չբարձրացան: Տարածաշրջանի մասին էլ էին մեծ-մեծ բաներ ասում՝ խաղաղության խաչմերուկ, չգիտեմ ինչ, բայց պատերազմը թափ է առնում, եւ կրակի կարող են մատնվել բոլոր շրջակա երկրները, որոնք այժմ պատրաստվում են պատերազմին՝ դիվանագիտական ու մյուս առումներով, բայց մենք այն վիճակում ենք, երբ մի գիժ քարը փոսն է գցում, 100 խելոք չեն կարողանում հանել»:
Խաչիկ Մանուկյանը շեշտում է. «Իր գոյության 1000-ամյակների ընթացքում հայ ժողովուրդը այսքան սուտ ու խաբեություն չի լսել,ինչքան այս 7 տարիների ընթացքում: Այս շառլատանները, պարտության սիմվոլները կեղծիքով եկան իշխանության եւ ոչ միայն պարտության մղեցին, այլ մեր զինվորների պահած հաղթականությունը ջնջեցին, մեր զավակների արյունով պահած տարածքները հանձնեցին, հիմա էլ միայն իրենց մորթապաշտ եսով են չափում ամեն բան»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ