«Երբ վարչապետը Սամվել Կարապետյանին կոչել էր չակերտների բարերար, Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ ո՞նց է չակերտների մեջ, բա այն դաչան, որ ապրում է, մենք ենք սարքել, Սևանի դաչան էլ ենք մենք սարքել։ Անկեղծ՝ որևէ մեկը գիտե՞ր այս մասին։ Չհավատացի»,-Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Այնուհետև շարունակեց իր զարմանքը հայտնել․ «Ինձ թվաց՝ ուրիշ դաչա է, ոչ թե մեզ հայտնի կառավարական կեցավայրը։ Բայց պարզվում է՝ ՀՀ ղեկավարի կեցավայրը կառուցել է օտարերկրյա կապիտալով մի մասնավոր անձ։ Ես չգիտեմ՝ ինչի՞ այս մասին սենսացիա չկա։ Դա պատիվ է բերո՞ւմ պետությանը, որ մի մասնավոր անձ կառուցում, հիմա էլ երեսով է տալիս։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ ասում են՝ ատկատ է եղել ՀԷՑ-ի ժամանակ, ինչ էլ ուզում է՝ եղած լինի, էդ ատկատը հնարավո՞ր չէր այլ ձևով վերցնել, պիտի կառավարական դաչայով ատկատ վերցնեի՞ք։ Որ ասում են՝ պետություն ենք թողել, հզոր պետականություն, ամուր, հզոր պետություն, մի պետություն, որտեղ կառավարական դաչան մի հատ մասնավոր անձ է կառուցել՝ օտար պետության քաղաքացի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ