Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Իրանի դեմ Իսրայելի սկսած պատերազմում Ադրբեջանի մասնակցության ոլորտները. Արտյոմ Տոնոյան

Հունիս 18,2025 16:40

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Իրանի դեմ Իսրայելի սկսած պատերազմում Ադրբեջանի մասնակցության ոլորտները

Ադրբեջանն Իրան-Իսրայել պատերազմում առ այս պահը սոցիալական ցանցերի իրանական սեգմենտում և մեդիայում մեղադրվել է՝ ըստ հետևյալ ուղղությունների՝

▶️ սեփական տարածքի տրամադրում իսրայելական կործանիչներին՝ Ատրպատականի քաղաքները հրթիռակոծելու համար,

▶️ Ադրբեջանի տարածքի տրամադրում Իսրայելի հետախուզությանը և հատուկ ծառայություններին՝ Իրանի դեմ գործողությունների իրականացման համար,

▶️ 6 տարի շարունակ փակ պահված Ասթարայի ցամաքային անցակետի բացում՝ Իսրայելի լրտեսական ցանցն ԻԻՀ տարածքից անվնաս դուրս բերելու համար,

▶️ տեղեկատվական աջակցություն՝ Իսրայելի կողմից մշակվող ապատեղեկատվությունների տարածման և անջատողական տրամադրությունների խթանման համար։ Այս հարցում Ադրբեջանն Իսրայելի տրամադրության տակ է դրել անգամ պետական հեռուստաընկերությունները, որոնց ուղիղ եթերներում 1-2 ժամ պարբերականությամբ ընթերցվում են տարատեսակ քրդական, պանթյուրքական և այլ խմբավորումների հայտարարություններ,

▶️ Իրանի համար պատերազմական ծանր իրավիճակում Ատրպատականի տարածքում անջատողական շարժումների բորբոքում և այդ ուղղության վրա առավելագույն ռեսուրսների կենտրոնացում,

▶️ ատրպատականցիների շրջանում պարտվողականության, Իսրայելի դրական իմիջի և սիոնիստական ռեժիմի հաղթանակի անխուսափելիության քարոզում, նաև հասարակական բարոյալքմանը միտված գործողությունների իրականացում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30