Լրահոս
Օրվա լրահոսը

Թող Նիկոլ Փաշինյանին ձերբակալեր, հետո նոր աշխատանքից ազատվեր. Լեւոն Ջավախյանը՝ ԱԱԾ տնօրենի մասին

Հունիս 18,2025 17:22

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությանը՝ ճանաչված գրող Լեւոն Ջավախյանը հետեւյալը նշեց. «Նիկոլի հետ չաշխատելը արդեն իսկ խրախուսանքի է արժանի, բայց ԱԱԾ տնօրենի գործի իմաստը հո Նիկոլ Փաշինյանին ծառայե՞լը չէր, իր գործը հայրենիքի անվտանգության ապահովումն էր»:

Գրողը նաեւ ընդգծեց. «Արմեն Աբազյանը չէր հասկանո՞ւմ, թե նա ուր է տանում երկիրը, ախր կործանում է տանում… Թող էլի չաշխատեր Նիկոլի հետ, բայց ինքը գործառույթ ուներ, ամենամեծ գործառույթը երկրի արհավիրքը չեզոքացնելն է, իսկ Հայաստանի ամենամեծ արհավիրքը Նիկոլ Փաշինյանն է, թող իրեն ձերբակալեր, նոր աշխատանքից ազատվեր, ուր ուզում էր՝ գնար: Ստացվում է՝ իր գործը ԱԱԾ տնօրենը թերի կատարեց»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30