Լրահոս
Ջրի ճամփան
Օրվա լրահոսը

«Անհետ կորածների հարազատներն անորոշություն ունեն՝ կապված ԱԱԾ տնօրենի փոփոխության հետ․ ե՞րբ եք հանդիպելու նրանց հետ»․ Թադևոս Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հունիս 18,2025 17:33

«Անհետ կորած մեր հայրենակիցների ծնողների և հարազատների հետ հանդիպեցի, իրենց պահանջն եմ փոխանցում․ ուղիղ պահանջ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, որովհետև տարբեր հարցեր ունեն, և արդեն անորոշություններ կան՝ կապված ԱԱԾ տնօրենի փոփոխության հետ, այդ մարդիկ սպասում են պատասխանի։ Ե՞րբ կլինի այդ հանդիպումը Ձեզ հետ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Անհետ կորած զինվորների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան: Հարազատները պահանջում են հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Գտնվելու վայրն անհայտ մեր զինվորների հարազատների հետ երկու շաբաթ առաջ կառավարությունում հանդիպել եմ։ Ինձ հինգ հարց են տվել, ասել եմ՝ կզբաղվեմ, ուղիղ երկու ամիս անց մեր հանդիպումը տեղի կունենա։ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել, կա ինստիտուտ, և մեր պայմանավորվածությունը որևէ ձևով փոփոխություն չի կրում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30