Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրմենշին» ՍՊԸ-ի (ապրանքանիշը՝ «Էլիտ Շանթ») պաղպաղակների արտադրությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ

Հունիս 18,2025 17:37

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ներկայացնել պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները:

Ըստ այդմ՝ լաբորատոր փորձաքննության են հանձնվել ևս 2՝ Մարիաննա և «Յուրմենշին» ՍՊԸ-ների, արտադրամասերում առկա պաղպաղակի նմուշները:

«Մարիաննա» ՍՊԸ-ից վերցված նմուշներում խախտումներ չեն հայտնաբերվել:

«Յուրմենշին» ՍՊԸ-ի (ապրանքանիշը՝ «Էլիտ Շանթ») արտադրության «Կաթ պարունակող մթերք «Маша и Медведь»» արտադրատեսակը (արտադրված 11.06.2025, 55գր)՝ կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Կաթ պարունակող մթերք վանիլային ICE HOUSE»» արտադրատեսակը (արտադրված 11.06.2025, 75գր)՝ կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ, «Կաթ պարունակող մթերք «Ֆանտազիա» վանիլային» արտադրատեսակը (արտադրված 11․06․2025, 100գր)՝ կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ, «Կաթ պարունակող մթերք վանիլային «SQUIRREL»» արտադրատեսակը (արտադրված 11․06․2025, 80գր)՝ կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
«Կուտ» ՍՊԸ-ն ներկա պահին պաղպաղակի արտադրության իրականացման համար չունի անհրաժեշտ տարածք, վերջին անգամ արտադրել է ս/թ փետրվար ամսին, պահեստավորած արտադրանք չունի։
Անհատ Ձեռնարկատեր Վանուհի Մովսիսյանը պաղպաղակի արտադրություն չի իրականացնում։

«Յուրմենշին» ՍՊԸ-ի (ապրանքանիշը՝ «Էլիտ Շանթ») արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված պաղպաղակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Տվյալ արտադրատեսակների համար տրվել են իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30