Լրահոս
Պետության համը
Օրվա լրահոսը

Մարիա Զախարովան հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի 2019թ. հայտարարությունը

Հունիս 18,2025 21:21

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2019 թվականին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում հնչեցրած գնահատականը, երբ նա կոչ էր արել միջազգային բիզնեսներին ներդրումներ կատարել Հայաստանում, իսկ այժմ հետապնդում է ռուսաստանցի խոշոր գործարարի։

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը հիշեցրել է նաև Հայաստանի ներկայիս վարչապետի կոչերը անցած իշխանություններին, որոնք նա արել էր 2018–ին. «Մենք կոչ ենք անում իշխանություններին ժողովրդի թավշյա հեղափոխության հաղթանակը ճանաչել անվերապահորեն ու առանց նախապայմանների», ասել էր նա։

Այժմ Սամվել Կարապետյանին նա մեղադրում է «իշխանափոխության կոչերի» համար»,-, ասել է Զախարովան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30