Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրածս սկզբունքներից. Սամվել Կարապետյանի ուղերձը

Հունիս 19,2025 00:10

Քիչ առաջ դատարանի բակում հավաքված մարդկանց առջև Սամվել Կարապետյանի փաստաբանը ընթերցեց նրա ուղերձը.

Հարգելի հայրենակիցներ,

խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրերին իմ և ընտանիքիս կողքին գտնվելու և մեզ աջակցելու համար։ Ցավոք դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին։ Ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն, հանուն արդարության և առանց հանձնարարությունների։

Կյանքիս ընթացքում, հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձվել։

Ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրածս սկզբունքներից։

Միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս և հայության կյանքը բարելավվելու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք, ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա։ Առաջ Աստված։

Շնորհակալություն աջակցելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30