Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է. «Այսօր ընդդիմության ներկայացուցիչները ասում են՝ եկել ենք կուսության հարց ենք քննարկում։ Հարգելիներ, կուսության հարց չենք քննարկում, քննարկում ենք լեգիտիմության հարց, որովհետեւ 356 թվականին տեղի է ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը և պետք է ղեկավարի եկեղեցին»:
«ՉԻ». Սա էս տեմպերով կարող է նաև Հայկ Նահապետի գործունեությունը քրքրել: Չգիտենք՝ արխիվներում այդ մասին փաստաթղթեր մնացե՞լ են, բայց քանի որ արդեն 356 թվի ժողովի արձանագրություններն է վերծանում, Հայկին էլ կհասնի:
…Իհարկե, մինչ այդ Նիկոլը դեռ ռևիզիայի է ենթարկելու Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին: Էրդողանի հետ հանդիպումից առաջ շատ կարևոր է բացահայտել, որ ոչ մի Էրեբունի չի եղել, քանի որ Գյուլիստանի պայմանագրով Էրիվանի խանությունն անցել է ռուսական կայսրությանը:
Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում