«Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը։
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Զեյնալյանին համատեղ աշխատանքի, սկզբունքային դիրքորոշումների, քաղաքապետարանում և Հանրապետություն խմբակցությունում իր ներդրած ավանդի համար։
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ նրա հետագա գործունեության ընթացքում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների բարօրության»,- նշված է Երևանի ավագանու Հանրապետություն խմբակցության հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:
Կարդացեք նաև