Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուսն էլ իրենց հարստությունը ոչ թե Հայաստանում են կուտակել, այլ արտասահմանում, այսինքն՝ մեր երկիրը չեն թալանել: Ու հիմա զարմանալիորեն՝ երկուսն էլ բանտում են, մեկը՝ Բաքվում, մյուսը՝ Երևանում. «ՉԻ»

Հունիս 19,2025 11:29

Ծանր պահին վրացիներն իրենց միջից գտան իրենց Իվանիշվիլիին, իսկ հիմա մեր հերթն է։ Տեսականորեն այդ դերին կարող էին հավակնել ընդամենը երկու հոգի՝ Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը, որովհետև երկուսն էլ իրենց հարստությունը ոչ թե Հայաստանում են կուտակել, այլ արտասահմանում, այսինքն՝ մեր երկիրը չեն թալանել, երկուսն էլ ոչ թե փողատեր են, այլ հարուստ, և այլն։ Ու հիմա զարմանալիորեն՝ երկուսն էլ բանտում են, մեկը՝ Բաքվում, մյուսը՝ Երևանում։ Մյուսները, որ տասնամյակներով Հայաստանը թալանել ու «օսվենցիմների» էին վերածել, ազատության մեջ են, այդ երկուսը՝ բանտում։

Այդ երկուսից Ռուբեն Վարդանյանը, ի դեպ, նույնպես ի վիճակի էր անհրաժեշտության դեպքում և՛ Ռուսաստանին «ոչ» ասել, և՛ Արևմուտքին (ու երևի դրա համար էլ Ռուսաստանը մատը մատին չխփեց, որ նա չհայտնվի Բաքվի բանտում)։ Ի վիճակի կլինի՞ Սամվել Կարապետյանը նույնն անել, թե ոչ՝ դժվար է ասել, բայց եթե ուզում է կասեցնել Հայաստանի վիլայեթացման կործանարար ընթացքը՝ նա ի՛նքը պիտի պատասխանի այդ հարցին։

Բայց մի բան ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի սարսափի հիմքում հենց այն է, որ նա, ի դեմս Սամվել Կարապետյանի, նոր «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» պոտենցիալ առաջնորդի է տեսել։ Մինչդեռ տևական ժամանակ թուլացել ու հաճույք էր ստանում՝ համոզված լինելով, որ Հայաստանում այդ վտանգը չեզոքացված է, ինքն արդեն բոլորի ունեցվածքը «քյաբաբ առ քյաբաբ» վերահսկում է։

Մարկ Նշանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30