«Ես ուզում էի հիշել, թե 2014 թվականին, երբ Ռուսաստանում ձերբակալվեց հայ գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը, ձեզանից ո՞ր մեկը մի բառ ասաց։ Երբ խոսքը վերաբերում է ձեր շահերին, այդ ժամանակ հիշում եք, որ կարելի է սատար կանգնել, երբ չի վերաբերում՝ չէ»,- ԱԺ նիստում ընդդիմությանը դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Բաբկեն Թունյանը, անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին, հարցադրում արեց՝ այդ ո՞նց եղավ, որ Իսրայելի նման փոքր պետությունը քիչ ժամանակում կարողացավ այդպիսի գերժամանակակից տեխնոլոգիաներ ունենալ ու մեր գլխավերեւով ուղարկել Իրանի վրա, բայց մենք չկարողացանք։
«Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ մինչ մեր հարեւան երկրները սպառազինվում էին, ուշադրություն էին դարձնում տեխնոլոգիաներին, գիտությանը, կրթությանը, դուք զբաղված էիք ամեն պետական ինստիտուտ ապականելով՝ կրթությունից մինչեւ իրավապահ համակարգ։ Ու հույս ունեինք, որ այդ պայմաններում մենք կարող էինք լավ արդյունքներ ունենա՞լ»,- նշեց Թունյանը;
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Այնպիսի տպավորություն է, որ դուք մտածում եք՝ մեր ժողովուրդն անմեղսունակ է, այսինքն՝ դուք ինչ մատուցեք էդ ամենի ինչին պիտի հավատան։ Բայց ի զարմանաս ձեզ, այդպես չէ, մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են»,- ասաց ՔՊ-ականը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ