Հյուրընկալության ոլորտի զարգացմանն ուղղված քննարկումներ, միջազգային փորձի փոխանակում, ներդրումային ներուժի բացահայտում՝ հիմնական դերակատարների մասնակցությամբ։
Հունիսի 18-ին Երևանում կայացավ HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է, որը նպատակ ունի խթանել Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացումը:
Ֆորումը համախմբել էր պետական և մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, տեղական և արտասահմանյան փորձագետների՝ քննարկելու ներդրումային հնարավորությունները, շուկայի միտումներն ու կայուն զարգացման ուղիները։ Օրակարգում ընդգծվեցին հատկապես կոնդո-հյուրանոցների կառավարման մոդելները, ռիսկերի արդյունավետ կառավարման և զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման ռազմավարությունները։
Կարդացեք նաև
Ֆորումի գլխավոր ֆինանսական գործընկերներից էր Ամերիաբանկը՝ Հայաստանի ամենախոշոր վարկային պորտֆել ունեցող բանկը, որը նաև առաջատար դիրք է զբաղեցնում ֆինանսական և տեխնոլոգիական ծառայությունների շուկայում։
«Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության զարգացման առումով կարեւոր նշանակություն ունի ու մենք այսօր մասնակցում ենք այս ֆորումին, որ կիսվենք մեր փորձով: Թե ինչպես են նախագծերը ֆինանսավորվում առհասարակ Հայաստանում եւ ինչպիսի մարտահրավերներ ու հնարավորություններ կան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ամերիաբանկի կորպորատիվ վաճառքների եւ հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում հյուրանոցային և ընդհանրապես Հոռեկա ոլորտի զարգացման համար կարևոր խթան կարող են հանդիսանալ մի կողմից նպատակային ծրագրերի միջոցով ավելի էժան և երկարաժամկետ ֆոնդերի հասանելիության ստեղծումը, մյուս կողմից տարվա ընթացքում Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի աճը, և դրան ուղղված նպատակային ծրագրերի իրականացումը. «Ուրախ ենք այսօր մեկ հարկի տակ գտնվել ոլորտի հիմնական դերակատարների հետ, պետական և մասնավոր սեկտորի, ինչպես նաև միջազգային գործընկերներ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս քննարկումների արդյունքում ակնկալում ենք ոլորտին առնչվող խնդիրների բաց քննարկում, որը կնպաստի գործարար կապերի ակտիվացմանը, ինչպես տեղական այնպես էլ արտերկրյա ներդրողների հետաքրքրության բարձրացմանը»:
Ֆորումի շրջանակում անցկացվեցին նաեւ պանելային քննարկումներ: Դրանց ընթացքում ընդգծվեց ոլորտի զարգացման հիմնական նախապայմանները, մասնավորապես կարևորվեց ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը, միջազգային համագործակցությունն ու զբոսաշրջության ոլորտի ակտիվացման ուղղված նպատակային ծրագրերի գործարկումը։