Լրահոս
Ջրի ճամփան
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և իրավապահ մարմիններին՝ անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները Սամվել Կարապետյանի նկատմամբ. Ռումինիայի հայոց թեմ

Հունիս 19,2025 13:49

Հանուն Ռումինիայի, Բուլղարիայի Հայոց թեմերի եւ Բալկանյան երկրների Հայրապետական Պատվիրակության հոգևորականների Մտահոգ սրտով հետևում ենք մեր հայրենիքում ընթացող ամոթալի իրադարձություններին։

Տարածաշրջանային լարվածության և մեր երկրի առջև ծառացած լուրջ մարտահրավերների պայմաններում անընդունելի են ՀՀ կառավարության կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և իրենց Մայր Եկեղեցու պահպանության ու պաշտպանության դիրքերում կանգնած երևելի հայորդիների նպատակային թիրախավորումն ու վարկաբեկումը։

Մենք մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար և Եկեղեցու նվիրյալ զավակ Տիար Սամվել Կարապետյանին, ով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շահերը պաշտպանելու համար ենթարկվում է քաղաքական հետապնդումների: Մենք մեր թեմի ու հավատացյալ ժողովրդի անունից կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և իրավապահ մարմիններին՝ անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ:

Արհեստականորեն նախաձեռնված այս «նախանձախնդիր արշավը» հղի է կործանարար հետևանքներով, որովհետև անզեն աչքով անգամ տեսանելի են վարչախմբի բուն նպատակներն ու ցանկությունները, որոնց այլ բան չի մնում խորհուրդ տալ, քան հիշեցնել ավետարանական խոսքերը.« Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը ինքը քար գցի…(Հովհաննես 8։7):

Ռումինիայի հայոց թեմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30