Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը». Նիկոլ Փաշինյան

Հունիս 19,2025 14:29

«Շատ է խոսվում այն մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, ես այս հարցի մասին էլ բնականաբար շատ մտածել եմ։ Եվ այստեղ էլ իմ եզրակացությունը հետեւյալն է՝ մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Սա է ճշմարտությունը, որովհետեւ, ինչպես նախկինում ասել ենք, ԼՂ հարցը որպես թոկ է օգտագործվել, որ ՀՀ-ն՝ որպես անկախ եւ ինքնիշխան պետություն, չկայանա։ Բայց ՀՀ-ն կայանում է եւ ՀՀ ապագայի նկատմամբ ես ավելի լավատես եմ, քան երբեւէ։ Եվ սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է»,- ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչած մտքերին, որ տարածաշրջանում իրավիճակը լարված է, Հայաստանի վրայով բալիստիկ հրթիռներ են թռնում։ «Հայաստանի վրայով ոչ մի բալիստիկ հրթիռ չի թռնում, ընդհակառակը, Հայաստանի վրայով թռնում են օդանավեր այն քանակությամբ, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չեն թռել։ Բայց ես չեմ ուզում սա ներկայացնել որպես հաջողության պատմություն, բայց ուզում եմ ճշգրտել, որ մեր վրայով բալիստիկ հրթիռներ չեն թռնում»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց՝ ՀՀ-ն երբեք միջազգային իրադրություններին ու իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին այնքան պատրաստված չի եղել, ինչքան պատրաստված է այսօր։ «Եվ դրա ամենակարեւոր արտահայտությունն այն արտաքին հարաբերություններն են, որը մենք ունենք։ Այո, խաղաղության գործընթացի դինամիկան է Ադրբեջանի հետ, այո, Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության գործընթացն է, այո, տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների եւ վիճակի կարգավորումն է, մեր միջազգային հեղինակության աներկբա ու աննախադեպ բարձրացումը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նիկոլ Փաշինյանն այսօր եւս իր ելույթում անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցուն ու հոգեւորականներին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30