Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսի աշխատաոճով աչքի ընկած անձն իրավունք ունի՞ հավակնել ՍԴ դատավորի թեկնածությանը. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հարց է ուղղում Արտակ Զեյնալյանին

Հունիս 19,2025 14:25

Հարց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու՝ Արտակ Զեյնալյանին

Դեռևս 18.04.2019 թ-ի կառավարության նիստին, երբ Դուք այդ ժամանակ արդարադատության նախարար էիք, հանդես եք եկել առաջարկով՝ դատապարտյալների պահպանությունը քաղաքացիական առողջապահական հաստատություններում կազմակերպելու նպատակով ավելացնել ՔԿԾ ծառայողների ևս երեսուն հաստիքային միավոր, ինչը պայմանավորված էր, ըստ էության, ՔԿԾ ծառայողների աշխատանքային իրավունքների խախտմամբ:

Հարկ ենք համարում արձանագրել, որ Դուք ընդգծել եք, որ այդ խախտումներն արձանագրվել են դատախազության, ինչպես նաև հաշվեքննիչ պալատի կողմից, մատնանշելով, որ վերջերս տեղի է ունեցել դատապարտյալի փախուստ, ընդ որում, որքանով իրազեկված ենք, հետագայում փախուստի օրը պահպանություն իրականացնող պահակակետի ՔԿԾ ծառայողները դատապարտվել են, ըստ էության, Ձեր անգործության հետևանքով:

Բնականաբար, եթե Դուք բարի լինեիք անմիջապես արձագանքել դատախազության և հաշվեքննիչ պալատի դիտողություններին, ապա Ձեր կողմից մատնանշված դատապարտյալի փախուստը հնարավոր կլիներ կանխել, սակայն քրեական պատասխանատվության ենթարկվել են բոլորը, բացի Ձեզանից, ընդ որում, ըստ տրամաբանության՝ Ձեզ էլ պետք է առաջադրվեր մեղադրանք:

Արդյո՞ք այսպիսի աշխատաոճով աչքի ընկած անձը բարոյական իրավունք ունի հավակնել ՍԴ դատավորի թեկնածությանը:

Հ.Գ. Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքի համաձայն՝ ՔԿԾ ծառայողների օպերատիվ-հետախուզական գործունեության լիազորությունները տարածվում են միայն քրեակատարողական հիմնարկներում:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30