Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի և Թուրքիայի շահերն ինչ-ինչ հարցերում բավականին մոտ են։ Պարզապես այս պահին Թուրքիայի կախվածությունները Ադրբեջանից ավելի մեծ են»․ Արեգ Քոչինյան. «Ա1+»

Հունիս 19,2025 19:44

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանն անդրադառնալով Թուրքիա վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին՝ շեշտեց, որ Հայաստանի համար բացարձակ առաջնահերթություն պետք է լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Նա կարծում է՝ քանի որ հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի առաջընթաց կա՝ ստորագրվել է Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, համաձայնեցվել է Խաղաղության համաձայնագիրը, այդպիսով Թուրքիայի ուղղությամբ մանևրելու տեղ է բացվել։ Եվ դա պետք է օգտագործել։

«Հայաստանի և Թուրքիայի շահերն ինչ-ինչ հարցերում բավականին մոտ են։ Պարզապես այս պահին Թուրքիայի կախվածությունները Ադրբեջանից ավելի մեծ են, քան հնարավոր օգուտները Հայաստանից»,- հավելեց Արեգ Քոչինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30