ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
Փաշինյանը սկզբից քննիչներին, իսկ հետո էլ դատարանին ուղիղ ցուցում տվեց։
Երբ վարչապետը ցանկանում է որևէ մեկին կալանավորել, ինքն է որոշում, ինչպես մեկնաբանել այդ մարդու խոսքերը, և իր որոշածը դատարանը կիրառում է։
Այն թքած-կպցրած հոդվածով, որով անցնում է Սամվել Կարապետյանը, այլ պայմաններում որպես խափանման միջոց չէր կարող կալանքը ընտրվել։
Կարդացեք նաև
Իշխանությունները ընդունել են, որ իրականացվում է քաղաքական հետապնդում։
Ի՞նչ է՝ Ալիևի ձեռքերը չե՞ն հասնում, որ Կարապետյանին կալանավորի, ինչպես Ռուբեն Վարդանյանին, ՀՀ իշխանություններն են դա անում։
Սա ուղերձ է յուրաքանչյուր գործարարի, որին Փաշինյանը ամեն օր ասում է՝ «հայտարարագիր ներկայացրու»։
Եթե դոլարային միլիարդատերը պաշտպանված չէ Հայաստանի Հանրապետությունում, փոքր կամ միջին ո՞ր գործարարը կարող է իրեն պաշտպանված զգալ։
Սամվել Կարապետյանին ապօրինի մեղադրանք են առաջադրել ու կալանավորել, և նրանք, ովքեր ներգրավված են այս գործընթացների մեջ, բոլորը դատվելու են։
Ես խստորեն դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի կողմից մշակված և իրեն ենթակա բարձրագույն դատական իշխանության միջոցով իրականացվող քաղաքական հետապնդումը Սամվել Կարապետյանի նկատմամբ։