Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ կառուցվել է 80 կՎտ/ժ հզորությամբ նոր արևային ֆոտովոլտային կայան

Հունիս 20,2025 00:03

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր միացել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության գործընկերներին՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքում մասնակցելու համայնքի դիմակայունության ամրապնդման ուղղված երկու նշանակալի ենթակառուցվածքային ծրագրերի պաշտոնական բացման արարողությանը։

ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ կառուցվել է 80 կՎտ/ժ հզորությամբ նոր արևային ֆոտովոլտային կայան, որը կնպաստի կայուն էներգիայի օգտագործմանը և կծառայի Տեղ համայնքի կարիքներին՝ այդ թվում ապահովելով ժամանակակից ոռոգման համակարգի էներգամատակարարումը Ոռոգման այս համակարգի գործարկումը հնարավոր է դարձել Լիտվայի աջակցությամբ՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում՝ ինչպես նաև ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի և Տեղի համայնքապետարանի ներդրումների շնորհիվ։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։

 

Սյունիքի մազրում ԵՄ դեսպանների հաջորդ կանգառը Շինուհայրն էր, որտեղ նրանք այցելեցին «Թև թևի» երեխաների ներառական զարգացման կենտրոն՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում ստեղծված համայնքահեն ծառայություններից մեկը։

Կենտրոնը սպասարկում է Տաթև համայնքի երեխաներին՝ սոցիալ-հոգեբանական աջակցության և ներառական զարգացմանն ուղղված ծառայություններ տրամադրելով ինչպես տեղում, այնպես էլ շարժական ձևաչափով։

Այս ծրագիրը մաս է կազմում «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության», որը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30