Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը չափազանց դրական ժեստ է կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. իրանագետը հեգնում է

Հունիս 20,2025 09:45

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Այսօր տեղի է ունենում Հայաստանի վարչապետի այցը Թուրքիա։ Նախատեսված է հանդիպում Էրդողանի հետ։ Եվ երեկ Էրդողանը չափազանց դրական ժեստ է կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Մարաշում Ալիևի հետ հանդիպման և տեղի բնակիչների առաջ ելույթ ունենալու ժամանակ օգտագործելով «Խոջալուի ցեղասպանություն» արտահայտությունը։

Էրդողանը կենտրոնացել է «Խոջալուի ցեղասպանության» վրա՝ Աբդուրրահիմ Քարաքոչի՝ Ղարաբաղի ցավերի ողբին նվիրված բանաստեղծությունն արտասանելու համատեքստում.

«Եղբայրներս, ցանկանում եմ ձեզ հրաժեշտ տալ Քահրամանմարաշի զավակ, այժմ արդեն լուսահոգի Աբդուրրահիմ Քարաքոչի հույզերով լի տողերով, որոնք նա նվիրել է Ղարաբաղին՝ անմիջապես Խոջալուի ցեղասպանությունից հետո»։

Իր տելեգրամյան ալիքում իրանագետը մասնավորապես մեկնաբանում է. «Էրդողանի այս հայտարարությունն արվել է ՀՀ վարչապետի` Թուրքիա այցից ընդամենը մեկ օր առաջ, այսինքն երեկ։ Այսօր արդեն տեղի է ունենում ՀՀ վարչապետի` Թուրքիա այցը։

Արդյոք կարո՞ղ ենք դիտել սա՝ որպես «կառուցողական և դրական ժեստ»` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված։

Իհարկե, կարող ենք, քանի որ Էրդողանը բավարարվել է միայն ադրբեջանական պատմագրության հորինած «Խոջալուի ցեղասպանությունը» հիշելով և բառ անգամ չի ասել մնացած ցեղասպանությունների առնչությամբ, որոնք նույնպես վերագրվում են մեզ։

Օրինակ, «Բաքվի ցեղասպանությունը», «Շամախիի ցեղասպանությունը», «Լենքորանի ցեղասպանությունը», «Գանձակի ցեղասպանությունը», «Խաչմազի ցեղասպանությունը», «Ուրմիայի ցեղասպանությունը», «Սալմաստի ցեղասպանությունը», «Անատոլիայի մուսուլմանության ցեղասպանությունը» և այլն։ Շարքը շատ ավելի երկար է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30