Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. Ծովագյուղում կեղծիքներով աճուրդ է իրականացվել եւ համայնքային սեփականություն վաճառվել

Հունիս 20,2025 11:47

Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 16-ին Քննչական կոմիտեի Գեղարքունիքի քննչական վարչությունից ստացվել է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, թե Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը եւ աշխատակազմի քարտուղար Խաչիկ Մկրտչյանը կատարել են պաշտոնեական կեղծիք՝ ստորագրվել է արձանագրություն, որի համաձայն՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0․15 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության հողամասի համար անցկացվել է աճուրդ, եւ այդ աճուրդում հաղթող է ճանաչվել Գոռ Գուլանյանը:

Ըստ նույն աղբյուրի, 11․10․2019թ-ին կայացված աճուրդով Գուլանյանը ձեռք է բերել հողամասը, սակայն աճուրդի կազմակերպիչ Գեւորգյանը եւ աճուրդում հաղթող ճանաչված Գուլանյանը տվյալ օրը գտնվել են տարբեր հասցեներում։ Աճուրդ-վաճառքի միջոցով օտարման որոշումը ստորագրվել է համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանի եւ համայնքի ավագանիների կողմից, որոնց թվում է եղել նաեւ Գոռ Գուլանյանը: Վերջինս հանդիսանալով աճուրդի կազմակերպչի աշխատակից՝ իրավունք չուներ մասնակցելու աճուրդին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30