Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանին հարվածելու հարցում Թրամփը շարունակում է իր «ռազմավարական սպասումը». Սուրեն Սարգսյան

Հունիս 20,2025 11:51

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրանին հարվածելու հարցում Թրամփը շարունակում է իր «ռազմավարական սպասումը»

Նա ևս երկու շաբաթով փորձել է հետաձգել իր նախագահության ամենաբարդ որոշման կայացումը՝ շարունակելով առաջնահերթություն տալ դիվանագիտությանը։ Այդ ընթացքում, հավատարիմ մնալով իր բանակցային մարտավարությանը, Թրամփը շարունակելու է մաքսիմալ ճնշում գործադրել Իրանի վրա։ Դա կարտահայտվի հարձակման պլանի հաստատմամբ, «համբերության բաժակը լցված է» ձևակերպումներով, ամերիկյան ռազմանավերի և ռազմական օդանավերի տեղափոխմամբ Մերձավոր Արևելք, տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի անվտանգության մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի նիստերի հրավիրելով: Նա նույնիսկ անտեսում է ԱՄՆ հետախուզության ղեկավարի հայտարարությունը, ըստ որի՝ «Իրանն այժմ չի պատրաստվում ունենալ միջուկային զենք»։

Թրամփի թիմում և հանրության շրջանում տրամադրությունները տարբեր են՝ կոշտ գործողությունների կողմնակիցներից մինչև նուրբ դիվանագիտության ջատագովներ։

Ցանկացած որոշում կարող է բացասաբար անդրադառնալ Թրամփի վրա, հատկապես եթե պատերազմը ձգձգվի և միլիարդավոր դոլարներ արժենա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30