Սպուտնիկ Արմենիա. Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, ըստ ընթացիկ իրավիճակի, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Հիմնական պատճառների թվում նա նշել է արգելքները, խոչընդոտները, կարգավորող մարմինների աշխատանքը։ Կան նաև փոխադարձության խնդիրներ։ Անհրաժեշտ է ընդլայնել Վերին Լարսի անցակետերի թողունակությունը, որտեղ այս օրերին կրկին գրանցվում են մեծ խցանումներ։
2024 թ.–ին երկրների միջև առևտուրն աճել է գրեթե 1.6 անգամ՝ հասնելով ռեկորդային 12 միլիարդ դոլարի։
«Երևանը վերածվել է կենսունակ քաղաքի». Օվերչուկը չի թաքցնում իր հաճելի զարմանքը Հայաստանի և նրա մայրաքաղաքի տնտեսական զարգացման վերաբերյալ
Կարդացեք նաև
ՌԴ փոխվարչապետը տպավորիչ աճի տեմպերը կապում է ԵԱՏՄ–ին անդամակցելու հետ։
«Մեծ թվով չվերթեր են ֆիքսված, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև։ Մենք իսկապես ունենք ընդհանուր մշակույթ, այնքան ենք միախառնվել, որ չգիտես, թե ով է քո առջև՝ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի քաղաքացի։ Իսկ իրականում դա կարևոր էլ չէ», –ասաց ՌԴ փոխվարչապետը Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: