Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ թեկնածուի համար Խոյ համայնքը միավորում են Վաղարշապատի հետ․ նոյեմբերին ավագանու ընտրություններ կանցկացվեն

Հունիս 20,2025 12:38

Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է կատարել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, ըստ որի՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքը միավորվում է Վաղարշապատ համայնքի հետ։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը կառավարության այսօրվա նիստում ասաց, որ ձեւավորվում է Վաղարշապատ համայնքային փունջը, որում ներառվում են Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ դրանցում ընդգրկված 19 բնակավայրերով։ «Այս քայլով կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի արդեն լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը։ Նախագծով նախատեսվում է միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնել եւ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման համար սահմանել ժամկետներ, ինչպես նաեւ Վաղարշապատ համայնքում նշանակել համայնքի ավագանու ընտրություններ, որը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին»,- ասաց Խուդաթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նշենք, որ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո ՔՊ-ն մտադիր է այս պաշտոնի համար առաջադրել Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի (լուսանկարում) թեկնածությունը։ Մեխակյանը ծնունդով Խոյ գյուղից է, նախկինում ղեկավարել է Խոյ համայնքը։ Դավիթ Խուդաթյանը վերջերս լրագրողներին ասել էր, որ Մեխակյանը Խոյում հեղինակություն է վայելում։ Լրագրողների հարցին, թե Արգիշտի Մեխակյանի ընտրվելու համա՞ր են Խոյ համայնքը միավորում Վաղարշապատին, նախարարը պատասխանել էր՝ «ոչ»՝ նշելով, որ կառավարչական նպատակով է որոշվել գնալ խոշորացմանը՝ նկատի ունենալով բնակիչների շահերը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30