Լրահոս
Թիթիզություն
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները շարունակությունն են պետության կազմաքանդման քաղաքականության. Վիտալի Բալասանյան

Հունիս 20,2025 16:50

Արցախի հերոս, «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայ Առաքելական եկեղեցին եղել է հայերի ազգային ինքնության ձևավորման մեջ առանձնահատուկ տեղ և նա ստանձնել է ազգապահպանության գործը։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ։ Դա մեր ինքնության հենքն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։ Եկեղեցին մեր պատմության ընթացքում եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հիմքը, մեր խղճի ու հոգու պահապանը։Եվ այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները, որին զուգահեռաբար հաջորդեց նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները։ Այս ամենը չի կարող չմտահոգել յուրաքանչյուր հայի, ով ազգային գաղափարներով և իր հայ տեսակով զտարյուն է, ազգի նվիրյալ։

Սամվել Կարապետյանը մշտապես եղել է Արցախի կողքին՝ թե՛ պատերազմական օրերին, թե՛ պետականաշինության դժվարին ժամանակահատվածում։

Լուծել է արցախցիների հոգսերը և մշտապես եղել է մեր ժողովրդի կողքին։

Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները շարունակությունն են պետության կազմաքանդման քաղաքականության։

Անընդունելի եմ համարում ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրենի գործողությունները։

Իմ զորակցությունն եմ հայտնում Կարապետյան ընտանիքին ,ինչպես նաև կանգնած եմ մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի, և մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։ Համոզված եմ, որ ի վերջո կհաղթի արդարությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30