Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չենք վախենում ճշմարտությունից, բայց պահանջում ենք արդարություն՝ ոչ վրեժխնդրություն. Սամվել Կարապետյանի կինը` Էթերի Կարապետյանը, հայտարարություն է տարածել

Հունիս 20,2025 17:36

Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը, հայտարարություն է տարածել

Ես՝ Էթերի Կարապետյանս, այս ուղերձով ցանկանում եմ հստակ ասել՝ մեր ընտանիքը միշտ եղել է, կա և կլինի հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին։

Մենք երբեք չենք շեղվել մեր արժեքներից։ Անկախ ժամանակներից, մենք գործել ենք լուռ, բայց հետևողական՝ օգնելով և կառուցելով։ Մենք մեր նվիրումն ու հավատքը չենք դնում ցուցադրման, բայց երբ փորձ է արվում խեղաթյուրել մեր նպատակներն ու գործը, լռելը դառնում է անթույլատրելի։

Սամվելը երբեք չի եղել կործանման կամ բռնության կողմնակից։ Նա միշտ կողմերի միջև խաղաղություն հաստատելու համար միջնորդի դեր է կատարում, որովհետև հավատում է խաղաղությանը։ Նրա ներդրումները, բարեգործական ծրագրերը, և համառորեն Հայաստանը հզորացնելու ցանկությունը խոսում են նրա արժեքների մասին ավելի շատ, քան ցանկացած խոսքեր։

Մենք չենք վախենում ճշմարտությունից։ Բայց մենք պահանջում ենք արդարություն՝ ոչ վրեժխնդրություն։

Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից։ Մենք պատասխանատու ենք ոչ միայն այսօրվա, այլ վաղվա սերունդների առջև։

Թող Աստված պահի մեր ժողովրդին։
Եվ թող սերն ու հավատը լինեն մեր ազգի միասնության հիմքը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30