Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ ոլորտը զգալի ներդրում ունի ինչպես տնտեսության ընդհանուր աճի, այնպես էլ դրա առանձին բաղադրիչների զարգացման գործում. Լիլյա Սիրականյան

Հունիս 20,2025 17:44

Հ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը հունիսի 20-ին մասնակցել է«ՓՄՁ մրցունակության ռազմավարական ծրագիր 2025-2030» թեմայով հանդիպում-քննարկամանը։

Բացման խոսքում նախարարի տեղակալը նշել է ՓՄՁ ոլորտի մրցունակության ամրապնդման և ներառական աճի խթանման կարևորությունը՝ որպես տնտեսության կայուն զարգացման առանցքային գործոն։ Նա ընդգծել է, որ ՓՄՁ ոլորտը զգալի ներդրում ունի ինչպես տնտեսության ընդհանուր աճի, այնպես էլ դրա առանձին բաղադրիչների զարգացման գործում:

Քննարկման ընթացքում ներկայացվել են ռազմավարական փաստաթղթի հիմնական ուղղությունները՝ նորարարություն, թվային փոխակերպում, տարածքային զարգացում, ներառական ձեռներեցություն։

Ազդարարվել է նաև ծրագրի հանրային շրջանառության մեկնարկը, որի արդյունքում շահագրգիռ կողմերը հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց առաջարկներն ու դիտարկումները։

Ռազմավարության մշակման աշխատանքները շարունակվում են ԵՄ կողմից ֆինանսավորվող՝ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել ԵՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների և մասնավոր հատվածը ներկայացնող բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30