Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանը պատրաստակամ է կիսվել Հայաստանի հետ իր լավագույն փորձով. Լուցիան Պիետժչիկը՝ Արմեն Գրիգորյանին

Հունիս 20,2025 18:08

Հունիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը:

Ա. Գրիգորյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Քարտուղարը կարևորել է ինչպես Հայաստան-Լեհաստան հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը երկկողմ մակարդակում, այնպես էլ համագործակցությունը միջազգային հարթակներում:
Լ. Պիետժչիկը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստան-Լեհաստան հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Լեհաստանի համար: Հավելել է նաև, որ լեհական կողմը պատրաստակամ է կիսվել Հայաստանի հետ իր լավագույն փորձով:

Հանդիպման ընթացքում զրուցակիները քննարկել և մատնանշել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները:

ՀՀ ԱԽ գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30