Region Monitor. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ասել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել «նույնիսկ հիմա», և որ Երևանը որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունի։
«Մենք պատրաստ ենք այն ստորագրել հենց հիմա։ Մենք որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունենք։ Մենք պատրաստ ենք ստորագրել հիմա և ցանկանում ենք, որ դա արվի որքան շուտ, այնքան լավ»,-ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ այս պահին փաստաթղթի ստորագրման կոնկրետ վայրի և ժամկետների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։