Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Սա տեսակի պայքար է. Գրիշա Թամրազյան

Հունիս 20,2025 21:30

Սամվել Կարապետյանը մեծ բարերար է, որը իր գումարներն աշխատել է Հայաստանից դուրս, սակայն Հայաստանի և Արցախի համար արել է մեծածավալ ներդրումներ, ինչպես նաև հսկայական աշխատանք է կատարել հայապահպանության գործում ողջ աշխարհում:

Լինելով բացառիկ մեծ հայ նա նվիրատվություններ է արել գրեթե բոլոր ոլորտներում՝ մշակութային, սոցիալական, կրթության, առողջապահության, հոգևոր և այլն: Չտեսնել այս ամենը, նշանակում է լինել կույր կամ անբարոյական:

Ես, որպես ԿԳՄՍ նախկին փոխնախարար կարող եմ հիշեցնել միայն մի փոքր դրվագ նրա անսահման մեծ գործունեությունից: 2009-2017թթ. նա եղել է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, որի ընթացքում նրա կողմից նվիրաբերվել է 10 միլիոն դոլարից ավելի գումար` հայկական ըմբշամարտը զարգացնելու համար: Այդ տարիներին աննախադեպ արդյունքներ են գրանցվել. օլիմպիական 1 չեմպիոն, 2 արծաթե մեդալակիրներ, աշխարհի առաջնության 6 ոսկե մեդալ և Եվրոպայի 8 ոսկե մեդալ: Մեր ըմբշամարտի մինչ օրս գրանցված արդյունքների համար պարտական ենք նաև նրան: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՄԵԾ ՀԱՅ:

Եվ վերջում ուզում եմ միայն ավելացնել, որ սա տեսակի պայքար է և ԵՍ ՈՐՊԵՍ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՄ ՁԵՎՈՎ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ԵՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԱՐՇԱՎԻՆ:

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ Գրիշա Մաքսիմի Թամրազյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30