Լրահոս
Օրվա լրահոսը

Չարիքի իշխանությունը հերթական անգամ ցուցադրեց իր վախերը և բռնապետական ռեժիմի դեմքը. «Սրբազան Պայքար» շարժում

Հունիս 20,2025 21:20

Այսօր կեսօրից սկսած ապօրինի կերպով ձերբակալվել և բերման են ենթարկվել Սրբազան Պայքարի մի քանի տասնյակ համակիրներ` ներառյալ ՀՅԴ անդամներ, որոնց փորձել են վախեցնել և սպառնալ՝ ակնկալելով ետ պահել պայքարի ճանապարհից։

Սա հստակ քաղաքական ահաբեկչություն է՝ մարդկանց զրկելով իրենց ազատ կամքի արտահայտության, ազատ խոսելու և գործելու իրավունքից։

Մեր գնահատմամբ սա պայմանավորված է Թուրքիայում տեղի ունեցող Փաշինյան-Էրդողան հանդիպումով, որտեղ, հավանաբար, նոր դավադրական ծրագրեր են հյուսվում մեր պետության և ժողովրդի նկատմամբ։

Այս ապօրինի գործողությունները մեծ ցնծություն են պատճառել ադրբեջանական հանրությանը, որն արտահայտված է իրենց ԶԼՄ-ների հրապարակումներում՝ որպես «փայլուն նորություններ Երևանից» և որակելով Սրբազան Պայքարը որպես «ռևանշիստական շարժում»։

Թեպետ չենք սպասում, սակայն հուսով ենք՝ միջազգային կառույցները համապատասխան գնահատական կտան ՀՀ քաղաքական իշխանությունների և իրավապահ մարմինների այսօրվա ապօրինի գործողություններին։

Այսու մեր գնահատանքն ենք հայտնում ԶԼՄ-ներին, իրավապաշտպաններին, բոլոր այն անհատներին և կառույցներին իրենց աջակցություն համար։

Մեր քաջալերանքը ապօրինի բերման ենթարկված մեր Պայքարի բոլոր մասնակիցներին, ովքեր հակառակ այս բռնաճնշումներին, ավելի ամրացան ճշմարտության համար պայքարի ճանապարհին։

Չարիքը պետք է հեռացվի։

Մեր հաղթանակը այլընտրանք չունի։

 

«Սրբազան Պայքար» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30