Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները հնարավորություն ունեցան ԵՄ դեսպանների հետ բաց քննարկման մասնակցել՝ իմանալու ավելին ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին

Հունիս 20,2025 23:30

Եվրոպական միության աջակցությամբ Մեղրիի Լոֆթ Կենտրոնում տեղացի և տեղահանված երիտասարդներն ակտիվորեն ներգրավվում են համայնքային կյանքում, ստանում նոր հմտություններ և հնարավորություններ։

Հունիսի 20-ին, երիտասարդները հնարավորություն ունեցան ԵՄ դեսպանների հետ բաց քննարկման մասնակցել՝ իմանալու ավելին ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին, ինչպես նաև՝ բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։

Այս ծրագիրը մաս է կազմում «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության», որը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30