Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից Վրաստան են փորձել գաղտնի տեղափոխել ոսկի և ադամանդներ

Հունիս 21,2025 10:49

Ինչպես տեղեկանում ենք Online Грузия լրատվականից՝ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով՝ մայիս ամսին վրաց սահմանապահները մուտքի հինգ փորձ են կանխել առանց հայտարարագրի երկիր ներկրվող ադամանդների և թանկարժեք զարդերի, որոնց ընդհանուր արժեքը հասնում է տասնյակ հազարավոր դոլարների։

«Սարփի» և «Սադախլո» մաքսակետերով փորձել են Թուրքիայից և Հայաստանից գաղտնի տեղափոխել ավելի քան 900 գրամ ոսկյա զարդեր՝ թանկարժեք քարերով։

Բացի այդ, 62 ադամանդ՝ ընդհանուր 24.2 կարատ քաշով, փորձել են մաքսային վերահսկողությունը շրջանցելով տեղափոխել Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Կազբեգի» անցակետով։

Բոլոր այդ թանկարժեք իրերը առգրավվել են սահմանապահների կողմից։ Դրանց ընդհանուր արժեքը գնահատվել է 234,412 լարի (86,200 դոլար)։

Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կանոնների խախտման դեպքերով հարուցվել են քրեական գործեր։ Մեղավորներին սպառնում է հինգից յոթ տարվա ազատազրկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30