Aravot.am-ը Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք մամուլում տարածվող այն տեղեկությունը, թե Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չի ցանկացել աջակցություն ցուցաբերել եկեղեցու բարերար եւ գործարար Սամվել Կարապետյանին, որն այժմ 2 ամսով կալանավորվել է, հավաստի է:
«Այդ տեղեկատվությունը սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը»,- մեզ հետեւյալը փոխանցեց Նոյեմի Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանն ասել էր. «Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ Դրանից հետո հետեւել էին իրավապահների գործողությունները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ