Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

ՔՊ-ականները Փաշինյանի կողմից գերի են վերցված, չունեն այլընտրանք ու ստիպված են Սահմանադրությունը խախտում. Նարեկ Մալյան

Հունիս 22,2025 12:11

2018-ին, երբ ադրբեջանաթուրքական հեղափոխությունը տեղի ունեցավ մեր երկրում, առաջին օրվանից կաթողիկոսը եւ եկեղեցականները հայտնվեցին  այս իշխանությունների թիրախում: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Արթուն ենք» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

Նա նկատեց, որ եկեղեցու դեմ հալածանքները  կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացվել. «Այսօր չի սկսվել սա, դրանից առաջ արգելեցին կաթողիկոսին հայրապետական ուղերձով հանդես գալ Ամանորին: Դրանից առաջ եպիսկոպոսների ձեռքից դիվանագիտական անձնագրերը հավաքեցին, թուլացրեցին վեհափառ հոր անվտանգությունը… այս ամենը վերջ չունի: 2019-ին  հայտարարում էր, որ ծունկի է բերելու այն հոգեւորականին, որ իր դեմ կելնի: Անընդհատ եղել է, այս ամենը մի օր չի եղել, այսօր չի եղել ու շարունակվելու է միշտ, քանի նրանք իշխանության են»:

«Առավոտի» հարցին՝ պատրաստվո՞ւմ է սիրով մոտենալ ՔՊ-ական պատգամավորներին ու սիրով նրանց համոզել, որ միանան իրենց շարժմանը, իմպիչմենտի գործընթացին, Մալյանը պատասխանեց. «Սիրով եմ անելու: Քանի չունենք ՔՊ-ական պատգամավորների  հստակ դիրքորոշումները, ես չգիտեմ՝ այդ մարդը գերի՞ է, թե՞ հանցակից: Կմոտենամ այդ մարդուն շատ քաղաքավարի, երբ ընդդիմադիրների դիմադրության պատը հաղթահարենք ու անցնենք ՔՊ-ականների հետ աշխատանքին»։

Մալյանն ասաց՝ իր կանխավարկածն ունի, որ ՔՊ-ականները Փաշինյանի կողմից գերի են վերցված, չունեն այլընտրանք ու ստիպված են Սահմանադրությունը խախտում. «Երբ ճանապարհը ցույց տանք այդ ամեն ինչից հրաժարվելու, ապաշխարելու, հանրային դաշտ վերադառնալու, նրանք ընտրություն կունենան՝ կամ կդառնան հասարակությանը պիտանի մարդ կամ պատմության մեջ կմնան անհատապես Փաշինյանի հանցակիցներ»:

Հիշեցնենք, որ այսօր Մայր տաճարում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։

Այսօր՝ հունիսի 22–ին, նշվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, ինչի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվելու Միածնաէջ Մայր Տաճարում։ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ: Ի դեպ, Զվարթնոց տաճարից դեպի սուրբ Էջմիածին են երթով գնում ՀՀԿ ներկայացուցիչներն ու քաղաքացիները: Նրանք վանկարկում են ՝ «չարիքը պետք  է հեռացվի օր առաջ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30