Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Անթույլատրելի է գոռալ լրագրողի վրա եւ սպառնալ

Հունիս 22,2025 21:00

Էջմիածնի տոնը, որի խորհուրդը Սեր եւ Համերաշխություն քրիստոնեական պատգամն է, մի պահ խաթարվեց «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, սփյուռքահայ Գաբրիել Ջեմբերջիի (Ջեմբերջյան) գոռում-գոչյուններով, որը հայտնի է նաեւ ՔՊ դրամահավաքին մեկ միլիոն դրամ վճարելով, Աննա Հակոբյանի կազմակերպած «Հաջողակ տղամարդիկ» խնջույքին մասնակցելով:

Ինչպես պարզվեց ավելի ուշ, լրագրող Սյուզի Բադոյանը նրան հիշեցրել էր այդ մասին ու մի քանի այլ անհարմար հարցեր էր տվել, ինչը Ջեմբերջիին  դուր չէր եկել: Դրանից հետո նրանց միջեւ լարված երկխոսությունը շարունակվել էր, եւ մեր սփյուռքահայ բարեկամը որոշել էր գոռգոռալ լրագրողի վրա, անգամ վիրավորել ու սպառնալ, ինչը միանշանակ անթույլատրելի եւ անընդունելի է: Վրդովված տղամարդուն մի որոշ ժամանակ հանգստացնել չէին կարողանում ոչ միայն եկեղեցու սպասավորները, այլեւ Մայր տաճարի բակում գտնվող մարդիկ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30