2025թ. օգոստոսի 4-ին Բարձրագույյն դատական խորհուրդը նշանակել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթակելու հարցը: ԲԴԽ աշխատակարգային որոշումով քննությունը մինչ այդ նշանակվել էր հունիսի 19-ին:
Միջնորդությունը ներկայացրել էր արդարադատության նախարարությունը:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքում դրվել է «Ֆակտոր»-ի մի հրապարակում՝ «4 տարի պետք ա նստեի, բայց 5 տարի 3 ամիս էստեղ եմ»: Հրապարակումը ինքնասպանության փորձի դիմած կալանավոր Հ. Մուրադյանի մասին է, ով լրատվամիջոցին հայտնել էր, որ գտնվում է ապօրինի անազատության մեջ, քանի որ իր մասով «Հաստատականը» ուշ է ուղարկվել քրեակատարողական հիմնարկ, եւ պատժի կրման սկիզբը հաշվել են ոչ թե 2020 թ. մայիսի 11-ից, այլ 2022 թ. մայիսի 12-ից:
Տարիներ առաջ՝ 2022 թ. հուլիսի 18-ին, այս դատավորին (նախկինում` 7 տարի հանրային պաշտպան, եղել է «Մարտի 1-ի գործով» պաշտպան) կարգապահական պատասխանատվության ենթարկելու փորձ կատարեց արդարադատության նախկին նախարարը՝ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դիմումի հիման վրա եւ ԲԴԽ-ն մերժեց միջնորդությունը: Ըստ միջնորդության, ԵԴ/0471/01/21 քրեական գործով դատարանը քննության առնելով ամբաստանյալ Գ. Գեւորգյանի պաշտպան Մանուկյանի միջնորդությունն ամբաստանյալի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, որոշում էր կայացրել այն բավարարել՝ գրավի չափ սահմանելով 1,500,000 ՀՀ դրամ…
Կարդացեք նաև
Դատավոր Վ.Գրիգորյանի անունը հայտնի դարձավ նաեւ այն ժամանակ, երբ ինքնաբացարկ հայտնեց Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի գործով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.06.2025