Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուրն այդ ֆարսը փրկում է իր ձևով. Միշան՝ չափազանց դաժանությամբ, Նիկոլն՝ իր խաչակրաց արշավանքով. Վադիմ Դուբնով

Հունիս 23,2025 13:07

Վերլուծաբան Վադիմ Դուբնովի «Մի խոսքով» տելեգրամյան ալիքից.

Վրացական մարգարեություն՝ Նիկոլ Փաշինյանի համար

Կարճ ասած, «Տաշիր» բիզնես կայսրության հիմնադիր Սամվել Կարապետյանը ձերբակալվել է իշխանության զավթման կոչեր հնչեցնելու մեղադրանքով, և այս ամբողջ պատմությունը կարծես վրացերենից թարգմանված տասներեք տարի առաջվա սցենար լինի. մանրամասների ճշգրտությամբ՝ մինչև իսկ պատերազմում պարտությունը: Դրա ու Բիձինայի միջև Վրաստանում անցել է 4 տարուց մի փոքր ավելի, իսկ Հայաստանում՝ մինչև Կարապետյանի դեմարշը՝ հինգ տարուց մի փոքր պակաս։

Ռուսաստանում իր բիզնեսը ծավալած Կարապետյանը՝ Իվանիշվիլիի նման, երկար ժամանակ կոռեկտ հարաբերություններ է պահպանել իշխանությունների հետ և նույնիսկ օգնել նրանց։ Եվ ինչպես Բիձինան՝ նա սպասել է հարձակման պահին, և Նիկոլ Փաշինյանը, Միխեիլ Սաակաշվիլիի նման ամեն ինչ արել է դրա համար։

Պատմությունը պարտադիր չէ, որ կրկնվի ֆարսի ձևով։ Կրկնության խորամանկությունն այն է, որ նախապես ամեն ինչ իմանալով՝ հեշտ է օբյեկտիվն ընդունել որպես անխուսափելի։ Օբյեկտիվ իրականությունն այն է, որ երկիրը աղետի հասցնելուց հետո գրեթե անհնար է այսքան երկար մնալ իշխանության:

Սակայն, ինչպես ցույց տվեց Փաշինյանը, դա հնարավոր է՝ յուրաքանչյուր օրը ապրելով կարծես այն վերջինն է և այդպես օրեցօր հետաձգելով անխուսափելին։

Բայց ռեսուրսը սպառվում է՝ իմպրովիզացիայի տաղանդի հետ մեկտեղ, հակառակորդները գերհզոր չեն, բայց ավելանում են։ Դու՝ որպես առասպելական բռնակալ, որը ճնշվում է մռայլ մարգարեության ծանրությունից, տեսնելով դրա նշանները օդի յուրաքանչյուր տատանման ու ստվերների յուրաքանչյուր խաղի մեջ, փորձում ես կանխել դրանք՝ հույսը հաջողության վրա դնելով՝ համարելով նրա վարկը անսահմանափակ և պարույրը պտտեցնելով մինչև վերջ։

Փաշինյանը չի բարձրացնում խաղադրույքները, նա ուղղակի շրջում է խաղատախտակը. նա մարտահրավեր է նետում Եկեղեցուն՝ որպես հավասարը հավասարի, և սա ավելին է, քան պարտություն՝ դա սխալ է։

Եթե նման պատմություններում՝ լինի հայկական, թե վրացական, ֆարս լինում է, ապա դա ընդդիմությունն է։ Յուրաքանչյուրն այդ ֆարսը փրկում է իր ձևով. Միշան՝ չափազանց դաժանությամբ, Նիկոլն՝ իր խաչակրաց արշավանքով։

Ինչ վերաբերում է Եկեղեցուն, ապա անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում նրան, եկեղեցին ընդդիմության համար դառնում է հենակետ և քաղաքական ռեսուրս։ Իսկ եթե այդպես է՝ իր ընտրությունն է կատարում նաև Կարապետյանը։
Կարճ ասած՝ հիմա մենք իմանում ենք այն, ինչը չգիտեինք տասներեք տարի առաջ՝ Միխեիլ Սաաակաշվիլիի օրոք. թե ինչպես են նման իրադարձությունները զարգանում հանգուցալուծումից մեկ տարի առաջ ։

Նույնիսկ առանց Կարապետյանի էլ, Փաշինյանը ստիպված կլիներ իր կյանքի յուրաքանչյուր օրն ապրել այնպես, կարծես այն իր վերջինը լիներ՝ որպեսզի այն հերթական անգամ դառնար նախավերջինը։ Միշային դա չհաջողվեց։ Այդ նույն ջուրը երկրորդը մտնում է Նիկոլ Փաշինյանը։

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30