Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ

Հունիս 23,2025 15:03

ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ` Սյունիքի մարզում կրթության մատչելիության և վերջնարդյունքների բարելավման նպատակով: Այսօր Սյունիքի մարզպետարանում կնքվեց համագործակցության եռակողմ պայմանագիր:

Այս գործընկերության շրջանակում ԶՊՄԿ-ն զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Սյունիքի մարզում Դասավանդիր Հայաստանի ծրագրերի գործունեության իրականացմանը և ճանաչվում է որպես Դասավանդիր Հայաստանի պաշտոնական տարածաշրջանային հովանավոր Սյունիքի մարզում՝ 2025–2026 ուսումնական տարվա համար։

Մեր հովանավորության արդյունքում ծրագրի շրջանակում հնարավորություն կտրվի ուսուցիչ-առաջնորդներ տեղակայել Սյունիքի մարզի առավել կարիքավոր համայնքներում՝ դրական ազդեցություն ունենալով շուրջ 2000 աշակերտների կյանքի վրա։

Պաշտոնական արարողությունից հետո Սյունիքի մարզպետը կարևորեց ծրագրի գործունեությունը` հատկապես Սյունիքի մարզում:

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն ընդգծեց, որ Ընկերությունն իր սոցիալական ծրագրերի բյուջեի զգալի մասն ուղղում է կրթական նախագծերին:

«Մենք խորապես երախտապարտ ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմին` աջակցության և ԶՊՄԿ -ին` կրթությանը և սոցիալական զարգացմանն ուղղված անսահման նվիրվածության համար։ Նրանց աջակցությունն ընդգծում է մեր ընդհանուր հավատը, որ կրթությունը փոփոխություն բերող հզոր ուժ է»,- նշեց Դասավանդիր Հայաստանի ներկայացուցիչը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30