«Սահմանազատված ու սահմանագծված ՀՀ սուվերեն տարածքում հանգիստ ու ապահով ապրում է Կիրանցի մեր սիրելի քաղաքացին», – ֆեյսբուքյան էջում տեղադրելով այս նկարը՝ գրել է ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը գրառման տակ մեկնաբանություն է թողել. «Տիկին Հակոբյան, ինչ սահմանազատումը՝ պատից այն կողմ՝ ՀՀ սուվերեն տարածքում, հանգիստ ու ապահով ապրում էին ևս 2 ընտանիք։
Եթե հավատանք, որ սահմանազատված հատվածում ավելի ապահով է, ապա ընդամենը 900 մետր վերև չսահմանազատված տարածք է։
Եվ երբ կրակում են Ներքին Հանդում ու Խնածախում ապրող մեր սիրելի քաղաքացիների տների վրա, ես Կիրանցում ապրելով ինձ ապահով ու հանգիստ չեմ կարող զգալ միայն այն պատճառով, ինչ է թե հենց իմ տան վրա չեն կրակում։
Կարդացեք նաև
Հա, մեկ էլ երեխեքի ֆուտբոլի գնդակը ընկել է պատից այն կողմ։ Հիմա, երբ իբր խաղաղություն է, կարո՞ղ ենք խնդրել Ադրբեջանի սահմանապահներին, որ գցեն էս կողմ։ Շատ գեղեցիկ խաղաղասիրական քայլ կլիներ։