Լրահոս
Օրվա լրահոսը

7 տարի է` համաներում չի եղել, քրեակատարողական հիմնարկներն էլ խիստ ծանրաբեռնված են. Տիգրան Աբրահամյան

Հունիս 23,2025 17:54

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի քանի օր առաջ, անազատության մեջ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը փաստաբանների միջոցով գրառում էր արել, որով անդրադարձել էր դատաիրավական համակարգին, քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց, դատապարտյալների նկատմամբ մոտեցումներին:

Իհարկե կարևոր եմ համարում այն հանգամանքը, գործարարը միջոցներ է հատկացնելու քրեակատարողական հիմնարկներում հայտնված անձանց իրավունքների պաշտպանությանը, որովհետև իշխանության կամայականությունների և ընտրովի արդարադատության հետևանքով այս իշխանության օրոք բազմաթիվ խնդիրներ են արձանագրվել:

Սակայն մեկ այլ կարևոր խնդիր էլ կա, որոնք կալանավայրերում և այնտեղ հարազատներ ունեցող մարդկանցից լսում եմ:
7 տարի է` համաներում չի եղել, քրեակատարողական հիմնարկներն էլ խիստ ծանրաբեռնված են: Կան հոդվածներ, որոնց նկատմամբ կարելի էր համաներում կիրառել և´ այդ մարդկանց կյանքի բնականոն հուն վերադարձնելու, և´ բանտային ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար:

Այս իշխանությունը բանտում հայտնված մարդու համար ապագա այլևս չի տեսնում և նրան հասարակություն վերադարձնելու խնդիրը չի կարևորում` անկախ նրանից, թե մարդն ինչ հանգամանքներում է հայտնվել անազատության մեջ և ինչ ձգտումներ ունի ազատ կյանք վերադառնալու առումով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Քիչ էլ համբերեք՝ընտրություններից առաջ կլինի համաներում՝ինչպես 2018-ին եղավ՝ճիշտ այնքան մարդ կհամաներվի որքան ընտրատեղամասեր կորոշեն բացել-«վերահսկելու»»ընտրությունների ընթացքը

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30