Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանը կալանավորվել է վարչախմբին քննադատելու պատճառով. Գասպար Կարապետյան

Հունիս 23,2025 23:40

Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է ազգային բնույթ ունեցող եկեղեցի եւ դարեր  շարունակ բացառիկ դերակատարություն է ունեցել մեր ազգային ինքնության, լեզուի ու հավատքի պահպանման գործում:

Եւ զարմանալի չէ, որ այսօր, իշխանության կողմից Եկեղեցու հանդեպ հակառակ բոլոր վարկաբեկիչ հայտարարություններին եւ սպառնալիքներին, Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է վայելել Հայաստանի ժողովրդի կողմից ցուցաբերվող հարգանքի ամենաբարձր ցուցանիշները:

Արդ, ուրեմն, կոչ եմ ուղղում վարչապետին եւ իր շրջապատին վե՛րջ տալ իրենց այս քաղաքականությանը, որ մեծ եւ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ մեր Հայրենիքի եւ Հայ ժողովրդի համար:

 

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ

Գասպար Կարապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30