Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված օրհնի Իսրայելը, Աստված օրհնի Իրանը»․ Թրամփը հայտարարել է պատերազմի ավարտի մասին

Հունիս 24,2025 08:55

Իսրայելն ու Իրանը հրադադար են հաստատում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական հարթակում։

Իր հայտարարության մեջ նախագահը նշել է․

«ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ։ Իսրայելի եւ Իրանի միջեւ ամբողջությամբ համաձայնեցվել է ԼԻԱԿԱՏԱՐ եւ ԼՐԻՎ ՀՐԱԴԱԴԱՐ (մոտավորապես 6 ժամից, երբ Իսրայելը եւ Իրանը կավարտեն ընթացիկ եւ վերջին գործողությունները)՝ տեւողությամբ 12 ժամ, որից հետո ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿՀԱՄԱՐՎԻ ԱՎԱՐՏՎԱԾ։ Պաշտոնապես, հրադադարը կսկսի Իրանը, իսկ 12-րդ ժամին՝ Իսրայելը, իսկ 24-րդ ժամին ԱՇԽԱՐՀՆ ԱԿԱՆԱՏԵՍ ԿԼԻՆԻ այս 12-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ։ Ամեն ՀՐԱԴԱԴԱՐԻ ընթացքում մյուս կողմը կպահպանի ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐԳԱՆՔ։

Կանխատեսելով, որ ամեն ինչ կընթանա նախատեսվածի պես, եւ դա այդպես էլ կլինի՝ ցանկանում եմ շնորհավորել երկու երկրներին՝ Իսրայելին եւ Իրանին՝ այն տոկունության, խիզախության եւ բանականության համար, որով ավարտին հասցրին այն, ինչ պետք է կոչել՝ «12-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ»։ Սա մի պատերազմ էր, որը կարող էր շարունակվել տարիներ եւ կործանել ողջ Մերձավոր Արեւելքը, բայց դա տեղի չունեցավ եւ երբեք էլ տեղի չի ունենա։

Աստված օրհնի Իսրայելը, Աստված օրհնի Իրանը, Աստված օրհնի Մերձավոր Արեւելքը, Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ»։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30