Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը խնդրում է չխախտել հրադադարը

Հունիս 24,2025 10:04

«ՀՐԱԴԱԴԱՐԸ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱՎ։ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ՝ ՉԽԱԽՏԵԼ»։ Այսպիսի գրառմամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը պնդում է ռազմական գործողությունների դադարեցման իրանաիսրայելական համաձայնության ձեռքբերման մասին, չնայած ո՛չ Թել Ավիվը, ո՛չ Թեհրանը չեն հաստատում Թրամփի կողմից ակտիվորեն գովազդվող «գործարքի» մասին լուրը։

Ըստ ավելի վաղ նախագահ Թրամփի կատարած գրառման՝ հրադադարը կմեկնարկի Իրանը, որից ժամեր անց միայն, Իսրայելը կմիանա հրադադարի ռեժիմին։

Իրանի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել է, որ նմանատիպ համաձայնություն առայժմ չկա, բայց X-ի գրառմամբ ակնարկել էր, որ իրանական զինված ուժերը տեղական ժամանակով 04:00-ին դադարեցրել են հարվածները իսրայելական տարածքի նկատմամբ։

Թեհրանում Al Jazeera-ի թղթակիցն էլ հայտնել էր, որ 04:00-ից հետո քաղաքում պայթյունների ձայներ չեն լսել։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30