«Ազատություն». Իսրայելը հաստատում է, որ համաձայնել է Իրանի հետ երկկողմ հրադադարի ԱՄՆ առաջարկին, բայց «ուժեղ կարձագանքի» հրադադարի ցանկացած խախտման։
Time of Israel-ի փոխանցմամբ՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարության մեջ նշում է, որ նա հանդիպել է պաշտպանության նախարարի, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետի և Մոսադի ղեկավարի հետ՝ «տեղեկացնելու համար, որ Իսրայելը հասել է «Առյուծի վերելք» գործողության բոլոր նպատակներին և շատ ավելին»։
«Իսրայելը վերացրել է կրկնակի անմիջական գոյության սպառնալիքը՝ թե՛ միջուկային, թե՛ բալիստիկ հրթիռների ոլորտներում», – ասվում է հայտարարության մեջ։
«Գործողության նպատակների իրականացման լույսի ներքո և նախագահ Թրամփի հետ լիովին համաձայնեցված՝ Իսրայելը համաձայնել է նախագահի երկկողմ հրադադարի առաջարկին», – ասվում է վարչապետի հայտարարությունում՝ հավելելով, որ Իսրայելը «ուժեղ կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: