Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջանձնային հարցեր են եղել, չեմ կարող նաեւ պնդել, որ ծեծ է տեղի ունեցել»․ Արմեն Փամբուխչյանը՝ Շենգավիթի նախկին թաղապետի կալանավորման մասին

Հունիս 24,2025 13:31

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադարձավ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի կալանավորմանը։ Տեղեկություն կա, որ Ռազմիկ Մկրտչյանը ծեծել է Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահին։ Արմեն Փամբուխչյանն ասաց, որ միջանձնային հարցեր են եղել, ավելին չի կարող ասել։ «Չեմ կարող նաեւ պնդել, որ ծեծ է տեղի ունեցել»,- ասաց նա։

Հարցին, որ ակտիվիստ Արթուր Չախոյանին ուղիղ եթերում ծեծի ենթարկած Նոր Նորքի նախկին թաղապետը չկալանավորվեց, ինչո՞ւ են երկակի ստանդարտներ կիրառվում, Փամբուխչյանը պատասխանեց․ «Այնտեղ նույնպես քրեական գործ կա հարուցված, վստահ եմ, որ իրավապահ մարմինները կարող են առանձին մոտենալ դեպքերին, մի դեպքում որոշում կայացնել, որ պետք է գնալ կալանքի, մյուս դեպքում՝ չգնալ։ Աշխարհն առհասարակ անարդար է, իսկ մեր իշխանությունը փորձում է ապահովել արդարություն եւ արդարադատություն»։

Նա ասաց՝ քանի դեռ դատարանով մեղադրանքն ապացուցված չէ, Ռազմիկ Մկրտչյանն անմեղ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարում՝ Ռազմիկ Մկրտչյանը՝ կենտրոնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալելիս։ Հիշեցնենք՝ 2018 թ. օգոստոսի 13-ին, երբ վերաքննիչ դատարանը կալանքից ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, մեկ օր անց նա հրավիրեց ասուլիս։ Մի խումբ իշխանական ակտիվիստներ ներխուժեցին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն և գոռգոռոցներով խափանեցին ասուլիսը: Ասուլիսը տապալածների մեծ մասը շատ արագ տարբեր պաշտոնների նշանակվեցին, այդ թվում՝ Ռազմիկ Մկրտչյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30